Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ճանապարհը քայլելով են հարթում

Ճանապարհը քայլելով են հարթում
22.05.2019 | 14:23

Մամուլում լուրեր էին պտտվում, որ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արթուր Իսպիրյանին քաշքաշել են, հայհոյել: Իսպիրյանի պարզաբանմամբ՝ մոտեցել-ասել են՝ բախտդ բերել է, որ երեխաների հետ ես նստած, գիտեն, որ ինքը հեղափոխության առաջին օրերից «Իմ քայլի» հետ է, դրանից են բորբոքվել:

Ոմանց բախն էլ չի բերում, որ թոռների հետ են:
Քաղաքում քայլելը վտանգավոր է դառնում: Միշտ կհայտնվի մեկը, որ քո թիմից չէ, կամ իրավունք է վերապահում իրեն հաշվեհարդար տեսնել: Հետաքրքիր մի նրբերանգ էլ կա՝ մտավորականներին, հայտնի ու անհայտ դեմքերին, հին ու նոր ծանոթներին, հարազատներին, ընկերներին, անգամ՝ ընտանիքի անդամներին մենք ակամա տարաբաժանում ենք քայլողների ու չքայլողների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, սևի ու սպիտակի: Թվում է՝ այլընտրանք չկա. դու պարտադրված ես լինել մեկում կամ մյուսում: Բայց ինչպես վկայում է Կոելյուն՝ ճանապարհը քայլելով են հարթում: Եվ բոլո՛րն են քայլում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ